Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: