1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Շրջանառությունից հանվել է 7 կգ-ից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության հերթական խոշոր բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության գործընկերների և պարեկների հետ։
Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին Նոյեմբերյանում ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 50 և 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։
Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարերկրացու հետ և մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կգ մարիխուանա, ինչպես նաև այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։
Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կգ 331 գ․ մարիխուանա։
Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։
Քրեական վարույթի շրջանակում քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: