ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. մայիսի 9-ի հրամանով ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

10.05.2015 09:32 Խրախուսանքներ
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. մայիսի 9-ի հրամանով ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների

ՀՀ ոստիկանության պետի մայիսի 9-ի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում երկարամյա անբասիր ծառայության, Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության, և ի նշանավորումն Հաղթանակի ու Խաղաղության տոնի 70-րդ տարեդարձի՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանի Հանրապետության ոստիկանության վետերանները ստացել են խրախուսանքներ.

1. Շնորհվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կոչում՝ պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայող» կրծքանշանով

- պաշտոնաթող գնդապետ Մայիս Ալեքսանի Ավետիսյանին /Արաբկիր/,
- պաշտոնաթող գնդապետ Մաքսիմ Ալեքսանի Հակոբյանին /Էրեբունի/,

 

2. Խրախուսման կարգով շնորհվել է հերթական կոչում

«Ոստիկանության գնդապետ»

- պաշտոնաթող փոխգնդապետ Ցոլակ Վանուշի Հակոբյանին /Հրազդան/,


«Ոստիկանության փոխգնդապետ»

- պաշտոնաթող մայոր Հրաչ Կնյազի Առաքելյանին /Թալին/,
- պաշտոնաթող մայոր Ռուբեն Սահակի Իսահակյանին /Կենտրոն/,
- պաշտոնաթող մայոր Ադիբեկ Սիրեկանի Մանուկյանին /Կենտրոն/,
- պաշտոնաթող մայոր Շուշիկ Բալասանի Գրիգորյանին /Աշտարակ/,


«Ոստիկանության մայոր»

- պաշտոնաթող կապիտան Մկրտիչ Նիկոլայի Մարտիրոսյանին /Էրեբունի/


«Ոստիկանության լեյտենանտ»

- պաշտոնաթող ավագ սերժանտ Հրաչիկ Հովակիկի Գևորգյանին /Սևան/,
- պաշտոնաթող ավագ սերժանտ Գևորգ Արտենի Նազարյանին /Կենտրոն/,
- պաշտոնաթող ավագ սերժանտ Գուրգեն Սեդրակի Պետրոսյանին /Արմավիր/,
- պաշտոնաթող ավագ սերժանտ Վլադիմիր Հայկի Չատիկյանին /Էրեբունի/,
- պաշտոնաթող ավագ սերժանտ Ստեփան Սիմոնի Եսայանին /Արաբկիր/,

 

3. Պարգևատրվել են «Մարտական զորակցության» մեդալով

- պաշտոնաթող գնդապետ Արտեմ Գրիգորի Մանուչարյանը /Վանաձոր/,
- պաշտոնաթող գնդապետ Նիկոլայ Սմբատի Մելիքջանյանը /Արաբկիր/: