Հրազդանի ոստիկանները երիտասարդներին բռնեցին խուլիգանություն անելիս
03.07.2021 12:59
Խուլիգանություն
Հուլիսի 2-ին, ժամը 03.10-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Սահմանադրության հրապարակում շրջագայություն կատարելիս նկատել են 2 երիտասարդի, որոնցից մեկը ատրճանակից կրակում էր մայթեզրին դրված ապակյա շշերի ուղղությամբ:
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։ Կրակոց արձակած 19-ամյա երիտասարդը ոստիկաններին ներկայացրել է «Մակարով» գրառմամբ 4.5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակ:
Բերման ենթարկվածները տվել են բացատրություններ։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: