Վիճաբանության ժամանակ կրակել էր հարևանների ուղղությամբ
 
                                            Հուլիսի 27-ին, ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղի մի բնակիչ, վիճաբանության ժամանակ, հրացանը պահել է հարևանների վրա, ապա օդ կրակել: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու և բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարևանների ուղղությամբ:
 45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին և ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:
 Հրացանն առգրավվել է: 
 Դեպքի հանգամանքները պարզվում են:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					