Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում «դրիֆթ» արած վարորդը հայտնաբերվել է
24.02.2025 15:49
Խուլիգանություն

Փետրվարի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում ինչ-որ մեկը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով «դրիֆթ» է անում:
Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի պարեկները հայտնաբերել են 29-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել բաժին։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: