«Տոյոտայի» վարորդն ու ուղևորը խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել
Հունիսի 8-ին, ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին:
Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական ժամանակ իրականացրել են, այսպես ասած, դրիֆտ՝ խոչնդոտելով երթևեկությանը:Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: