1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանում և շենքի բակում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Բնակարանում և շենքի բակում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հոկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի մի շենքից կրակոցի ձայներ են լսվում:
Ոստիկանության Կապանի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից կրակել բնակարանի առաստաղին, այնուհետև կրակոցներ է արձակել շենքի բակում:
Կապանի բաժնի համայնքային ոստիկանների, ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնի ծառայողների և մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին: Որսորդական հրացանը հայտնաբերվել և վերցվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: