ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ

Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ

Փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7.40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։
Հաղորդում է ներկայացրել նաեւ «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների արդյունքում ստացել է մարմնական վնասվածք։
Նուբարաշենի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: