ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թումանյան փողոցում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են

Թումանյան փողոցում խուլիգանություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել են

Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։

Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Թումանյան փողոցում չորս անհայտ անձինք անհիմն վիճաբանել են նրանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել են 42 տարեկան երկու տղամարդ։ Նրանք Աբովյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: