ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Բժշկական կենտրոնի հարակից տարածքում կրակոցներ արձակած երիտասարդը հայտնաբերվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ սեպտեբերի 18-ի ժամը 9.30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքում՝ բժշկական կենտրոնի հարակից տարածքում, կրակոցներ է արձակել օդ:
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» վարորդ 33-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «KUZEY 911» տիպի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: