1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն Թումանյան փողոցում. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Խուլիգանություն Թումանյան փողոցում. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ի ժամը 17.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը կրակել է ինքնագլոր վարող տղամարդու ուղղությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.55-ին Թումանյան փողոցում «Մերսեդեսի» վարորդը վիճաբանել է ինքնագլոր վարող քաղաքացու հետ, որի ընթացքում քաշքշել են իրար, ինչից հետո «Մերսեդեսի» վարորդը մեկ անգամ կրակել է գազային ատրճանակով:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ և մեկ փամփուշտ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: