1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր մոտ եղած ատրճանակով կրակել։
Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության և հրազեն ապօրինի պահելու հատկանիշներով։
Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին 32-ամյա տղամարդը քննչական բաժնում ներկայացրել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։
Հուլիսի 25-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հուլիսի 28-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: