Խուլիգանություն Լուկաշինի փողոցում. կան տուժածներ և բերման ենթարկվածներ
Մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծեծում:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ին Լուկաշինի փողոցի 1-ին շենքի մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետև վեճին միացել են նրանց ընկերները: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, ինչը զուգորդվել է իրար նկատմամբ բռնություն գործադրելով՝ քարով, մետաղյա ձողով և մուրճով փոխադարձ հարվածներ հասցնելով։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել երկու քաղաքացի։
Ժամը 23.00-ին Մաշտոցի ոստիկանները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: