ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ավազակության կասկածանքով ձերբակալվածների մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Անցած շաբաթ անդրադարձել էինք «Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։  Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ Հունվարի 22-ին  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ  Շենգավիթի քրեական հետախույզները խուզարկել են նրանց «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղապատիճներ, թափանցիկ հեղուկով ու մեթադոն գրառմամբ սրվակ: Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: