Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում
13.01.2016 18:52
Համակարգի լրատու
Հունվարի 13-ին ամփոփվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի և Կենտրոնականի բաժինների անցած տարվա աշխատանքների արդյունքները:
Ամփոփիչ զեկույցներից և քննարկումներից հետո բաժինների աշխատանքը հիմնականում գնահատելով դրական` վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը վեր հանեց աշխատանքում տեղ գտած թերությունները, նշեց դրանց վերացմանն ուղղված միջոցները, տվեց ցուցումներ և հանձնարարականներ: