ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹԸ վարորդների համար. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, 2017 թվականի հունիսի 24-ից կգործի նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:
Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին կարճ (SMS) հաղորդագրության միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում և սեղմել «Գրանցվել» կոճակը:
Այնուհետև համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա կարճ (SMS) հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:
Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման վկայագրի սերիա-համար և հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան կարճ (SMS) հաղորդագրություն:
Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը և հաշվառման համարանիշը):
Կայքում հեռախոսահամարը գրանցելը և ծանուցումներն ստանալն անվճար են: