1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.04.2016 17:07 ՃՏ պատահարներ

Ապրիլի 24-ին, ժամը 22.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է կայանված «ԿամԱԶ-53213» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 21.30-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 64-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով և տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 91-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ուղեմասից և բախվել կայանված «Մերսեդես-Բենց Աքսոռ1835 IS» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ճամփեզրի ջրահեռացման փոսը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արամուս գյուղի սուպերմարկետից Կաթնաղբյուր տանող ճանապարհի 50 մ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել ջրափոսը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: