1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. 9 ամիսների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. 9 ամիսների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Օրակարգում վարչության և ենթական ստորաբաժանումների ծառայողների կողմից 2014 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, որի զեկուցմամբ հանդես եկավ Երևան քաղաքի վարչության շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանը:
Նշվեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձնակազմը հաշվետու ժամանակաշրջանում աշխատել է ծանրաբեռնված, միևնույն ժամանակ՝ լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը` պահպանելով հասարակական կարգ ու կանոն մայրաքաղաքում:
2014 թ. 9 ամիսների ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 5950 դեպք, որը 350 դեպքով կամ 5.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողությունների նվազում 85 դեպքով, անձի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 19-ով, 77 դեպքով նվազել են մարմնական վնասվածքները:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 235 դեպքով, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարները` 125-ով, իսկ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 6 դեպքով:
Անցկացված օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ անցած 9 ամիսների ընթացքում առգրավվել եւ հանձնվել է բնակչության մոտ ապօրինաբար պահվող 101 միավոր հրազեն, 7.3 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի շուրջ 20.000 փամփուշտ: 
Հաշվետու ժամանակաշրջանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 675 անձ: 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը 2014 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով դրական` տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, բացահայտման աշխատանքների ցուցանիշը բարձրացնելու և անձնակազմի կատարողական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: