1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընտանեկան բռնության հարցերին նվիրված քննարկում Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Ընտանեկան բռնության հարցերին նվիրված քննարկում Ծաղկաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 8-ից 9-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար, որը նախաձեռնել էին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ոստիկանությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Միջոցառմանը մասնակցում էին արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, «Կանանց իրավունքների կենտրոն» և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Սուսաննա Նալթակյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Արշակ Գասպարյանն իրենց ելույթներում անդրադառնալով քննարկվող հարցերի կարևորությանն ու հրատապությանը՝ նշեցին, որ միայն շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների համատեղ և փոխգործակցված միջոցառումների ու ջանադիր աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջողության և ձեռքբերումներ արձանագրել:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի արդյունքների և բռնության զոհերին աջակցություն տրամադրող կառույցների շտեմարանը, ինչպես և «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը:
Միջոցառման մասնակիցներին ցուցադրվեց նաև երեխաների կողմից պատրաստված թեմատիկ տեսահոլովակը՝ «Երջանիկ ընտանիքի բանաձևը» խորագրով:
Սեմինարի ընթացքում հնչած ելույթներին հաջորդեցին քննարկումները: Ելույթ ունեցողներն անդրադարձան «Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում» ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներին ու ձեռքբերումների և հանդես եկան մի շարք առաջարկություններով: