ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ուղիղ կապ»` ՀՀ ոստիկանությունում. ներքին անվտանգության վարչության պետը պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.04.2017 17:08 Միջոցառումներ
«Ուղիղ կապ»` ՀՀ ոստիկանությունում. ներքին անվտանգության վարչության պետը պատասխանեց քաղաքացիների հեռախոսազանգերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործառույթների շրջանակներում քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով՝ ապրիլի 27-ին տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը», որի հարցերին պատասխանում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:

«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերի հիմնական մասը թեև ներքին անվտանգության վարչության գործառույթներին չէին վերաբերում, սակայն քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն և հարցերն ըստ այդմ ուղղորդվել են համապատասխան գերատեսչություններ:
Հատկանշական է, որ զանգերից և ոչ մեկը ոստիկանության գործունեության կամ ոստիկանության ծառայողների վերաբերյալ բողոքներ կամ դժգոհություններ չէին պարունակում:

Հիշեցնենք, որ «Ուղիղ կապ»-ի միջոցով քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ոստիկանության պաշտոնյաներին: Հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես:

Վստահեցնում ենք, որ քաղաքացիների հետ յուրաքանչյուր շփումը, ձեր առաջ քաշած հարցերը, դիտողությունները, ոստիկանության գործառույթների շրջանակում առկա այս կամ այն հարցերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, նկատառումներն ու առաջարկությունները համակողմանիորեն քննարկվում և օգնում են վերանայելու մեր աշխատանքները: