1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.04.2017 17:37 Պաշտոնական
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 28-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վիտալի Շուլիկայի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությունը Հայաստանում է հուլիսին կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով:
Հունան Պողոսյանը բարձր գնահատեց հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները՝ նշելով, որ համագործակցությունն արդեն իսկ վերածվել է համատեղ աշխատանքի:
Հանդիպման մասնակիցները հստակեցրին այն հիմնական ուղղությունները, որոնցով ակնկալվում է առավել սերտ փոխգործակցություն: Կարեւորվեց, մասնավորապես, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության, կիբերհանցավորության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացումը:
Քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: