1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

31.01.2017 18:14 Պաշտոնական
Ընդունելություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 31-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին:
Ողջունելով հյուրին՝ Հովհաննես Քոչարյանը կարևորեց ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև առկա համագործակցությունը, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, հասարակական կարգի պահպանության, ընտանեկան բռնության և այլ ոլորտներում, և շնորհակալություն հայտնեց մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համագործակցության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքները, առաջիկայում նախատեսվող միջոցառումները և քննարկվեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
Հյուրերի կողմից արվեցին մի շարք հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: