1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

25.11.2021 19:12 Պաշտոնական

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորեց Նաթիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու համար և արդյունավետ աշխատանք մաղթեց։
Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ ՀՀ ոստիկանությանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Միևնույն ժամանակ կարևորելով ՄԱԿ-ի անմիջական ներգրավմամբ իրականացվող մի շարք ծրագրերը՝ ոստիկանության պետն առանձնացրեց «Հաշվետու ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, որի բաղադրիչներից է նաև «Ոստիկանության բարեփոխումները» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ցուցաբերել աջակցություն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ կրթական, ոստիկանության թվային վերափոխման, հաշվետվողականության և թափանցիկության ապահովման:
Առանձնահատուկ նշվեց նաև Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված ծրագրի կարևորությունը:
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներոմ:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։