1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետի տեղակալը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության պետի տեղակալը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորած պատվիրակությանը։
Հովհաննես Քոչարյանը, ողջունելով հյուրերին, փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի երախտիքի խոսքը՝ համագործակցության և Հայաստանի ոստիկանության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամության համար։ Ոստիկանության պետի տեղակալը պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց ստեղծվելիք պարեկային ծառայության՝ պատրուլի, ինչպես և ճանապարհային երթևեկության ոլորտում ներդրվելիք բալային տուգանային համակարգի մասին։
Մայքլ Շուլմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատրաստակամ են շարունակել համագործակցությունն ու աջակցությունը Հայաստանի ոստիկանության արդիականացմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։
Հանդիպմանը քննարկվեցին նոր կազմավորվող պարեկային ստորաբաժանման ծառայողների վերապատրաստմանը, սպառազինությանը, համազգեստին, հատուկ տրանսպորտային միջոցներին, ինչպես և Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի դասախոսների ԱՄՆ-ում վերապատրաստմանը վերաբերվող հարցեր։