ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերով ոստիկանության ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ (սեպտեմբերի 19-ի, ժամը 17-ի դրությամբ)

19.09.2016 18:48 Ընտրություններ
Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացված ահազանգերով ոստիկանության ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ (սեպտեմբերի 19-ի, ժամը 17-ի դրությամբ)

Հանրապետության համայնքներում երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում:
Այսպես, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերում ընտրությունների նախընտրական և քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 119 տեղեկատվություն:
Նշված119 տեղեկատվությունից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Ուսումնասիրությունները շարունակվում են: