Յուրացնելու-վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին Ծաղկահովիտում
13.01.2015 11:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունվարի 12-ին, ժամը 09.45-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Նորաին Հ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: