ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, առանց չափիչ-հաշվառող սարքեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով։
Դրանով բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից՝ ջրամատակարարման ընթացքում առաջացած՝ ընդհանուր 60 տոկոս կազմող ջրի իրական կորուստների ծավալներից 2017-2019 թվականներին 30 տոկոսի չափով թաքցված կորուստները՝ մոտ 58․365․000 դրամի չափով, հավելագրել են ջրօգտագործողների ջրտուրքի ծավալների հաշվին և այդ տվյալները հետագայում ներառելով էլեկտրոնային մատյաններում փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից նույն ժամանակահատվածում հավաքագրել են հավելյալ շուրջ 45․217․000 դրամ։ Իսկ պետության կողմից սուբսիդավորման կարգով համապատասխանաբար ստացել են շուրջ 68․975․000 դրամ, ինչի արդյունքում պետության ու ջրօգտագործողների համար առաջացել են ծանր հետևանքներ։
Այնուհետև, ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թվականներին ՀՀ բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել է որպես գարնան նախապատրաստական աշխատանքների և հիմնական միջոցների վրա կատարվող նորոգման ծախսեր։ Միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքվել տարբեր ֆիզիկական անձանց կողմից տարաբնույթ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել։ Իսկ այդ նպատակներով փոխանցված առանձնապես խոշոր չափերով 57․537․000 դրամը յուրացվել է։
Ըստ նախնական տվյալների՝ վերոնշյալ հանցանքները կոծկելու շահադիտական դրդումներով ոչնչացվել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ գարնան նախապատրաստական աշխատանքների կատարողական ակտերն ու մի շարք այլ փաստաթղթեր։
Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գլխավոր հաշվապահի կողմից 2017-2019 թվականներին աշխատանքի չներկայանալու և այլ հաստատությունում աշխատելու հանգամանքի մասին, դա թաքցնելու դիտավորությամբ՝ ընկերության գործավարի հետ կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր։ Դրանց մեջ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելու նպատակով ներկայացրել են վճարման, ինչի արդյունքում վերջինիս անվամբ անհիմն հաշվարկվել և ելքագրվել է շուրջ 7․278․000 դրամ աշխատավարձի գումար։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: