ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունը բացահայտել է <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի>> տնօրենի և պահեստապետի ապօրինությունները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանությունը բացահայտել է <<Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի>> տնօրենի և պահեստապետի ապօրինությունները /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <> տնօրենը, համաձայնության գալով հաստատության պահեստապետի հետ, տուն-ինտերնատին մատակարարված տավարի մսից ամիսների ընթացքում վաճառել են 1260 կիլոգրամ, սակայն վաճառքից ստացված 2.142.000 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։ Պարզվել է նաև, որ նույն անձինք հունիսի 1-ից հուլիսի 17-ը վաճառել են 3569 լիտր կաթ և դարձյալ վաճառքից ստացված 927940 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։
Յուրացումների փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։
Տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետը ձերբակալվել են։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: