ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Զինանոց-2015» (ոստիկանները հայտնաբերում են, քաղաքացիները՝ հանձնում)

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էրեբունու և Արցախի փողոցների հարևանությամբ, ավտոլվացման կետի հետնամասում, քանդված շինությունում, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Արցախի փողոցի թիվ 32 հասցեի հետնամասում գտնվող շինության մոտ հայտնաբերել է կարճեցված փողով և կարճեցված բռնակով 16 մմ տրամաչափի անհայտ տեսակի մեկփողանի, որսորդական, հարթափող հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 10 փամփուշտ, 7,62 մմ գործարանային համարներով անհայտ տեսակի փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1947 թ. ծնված Կորյուն Ա.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 35 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում` «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաշեն կրակող սարք, խոշոր տրամաչափի 1 և 5.45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Ալեքսան Ա.-ն և կամովին հանձնել նռնականետի արկ, 5.45 մմ տրամաչափի` 166, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 24 փամփուշտ և ԴՇԿ-ի 2 փամփուշտ:


***
1983 թ. ծնված Տիգրան Ս.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան:

***
1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 22 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1963 թ. ծնված Աշոտ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող, երկփողանի հրացան:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1960 թ. ծնված Անահիտ Գ.-ից ահազանգ է ստացվել, որ իրեց ավտոտնակում նկատել է փաթեթ, որի մեջ հնարավոր է զենք լինի և այն պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն, ով այն բերել էր Ղարաբաղից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված փաթեթում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 48 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1972 թ. ծնված Սեյրան Հ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի, «Մակարով» տեսակի ատրճանակ` պահունակով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: