ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանություն բերման ենթարկված մականունավորների մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և կեղծ թղթադրամներ հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանություն բերման ենթարկված մականունավորների մոտ լիցքավորված ատրճանակ, թմրամիջոց և կեղծ թղթադրամներ հայտնաբերվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով: Խուզարկությամբ Հ. Թորոսյանի մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարի, անհայտ տիպի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տ/չ 7 փամփուշտով, իսկ Մ. Գևորգյանի մոտից՝ փայլաթիթեղի մեջ փաթաթված 0.19 գ կշռով «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, բժշկական կաթոցիչ՝ «Մարիխուանա» թմրամիջոցի նմանվող նստվածքով, ակնհայտ կեղծ հատկանիշներով՝ կրկնվող սերիա-համարներով, 20.000 և 10.000 դրամ անվանական արժեքով 2-ական թղթադրամ:
Հ. Թորոսյանը և Մ. Գևորգյանը ձերբակալված են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: