Կամավոր հանձնել է փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք և փամփուշտներ
23.07.2018 16:53
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Սերգեյ Բ.-ն և ներկայացրել գրչանման, փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է տան կաթսայատանը, և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: