Ոստիկանություն ահազանգած քաղաքացիները Երևանի Շախմատի տան հետնամասում, Նոր Նորքի 1-ին զանգվածի այգում, Գ. Նժդեհի, Լվովյան և Պ.Սևակի փողոցներում զենք-զինամթերք էին թողել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Շախմատի տան հետնամասում, ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ առանց գործարանային համարի եկփողանի որսորդական հրացան` մասնատված վիճակում, 7.62 մմ տ/չ 60 և 5.45 մմ տ/չ 37 փամփուշտ:
***
Ոստիկանութուն ահազանգած մեկ այլ քաղաքացի հայտնում էր, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի այգում զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է տարբեր տ/չ 164 փամփուշտ և կոռոզիայի ենթարկված ինքնաշեն ատրճանակ:
***
Ոստիկանութուն ահազանգած մեկ այլ քաղաքացի հայտնում էր, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ 9 մմ տ/չ ինքնաշեն ինքնաձիգ, ինքնաձիգի 6 պահունակ, որոնցից մեկի մեջ առկա է եղել 5.45 մմ տ/չ 30 փամփուշտ, 5.45 մմ տ/չ 115 փամփուշտ, լուսաազդանշանային 5 փամփուշտ և ուղանկյունաձև «Տրոտիլ» տեսակի 3 պայթուցիկ նյութ:
***
Ոստիկանութուն ահազանգած մեկ այլ քաղաքացի հայտնում էր, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 13 շենքի դիմաց, ծառի տակ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ առանց գործարանային համարի, կոռոզիայի ենթարկված երկփողանի որսորդական հրացան և երկփողանի որսորդական հրացանի կարճեցված փող, տարբեր տ/չ 337 փամփուշտ, «Ֆ-1» տիպի և «13-81T» գրառմամբ նռնակներ` առանց պայթուցիչների, ձեռքի լուսային 3 հրթիռանետ, ինքնաձիգի դատարկ 4 պահունակ:
***
Ոստիկանութուն ահազանգած մեկ այլ քաղաքացի հայտնում էր, որ Երևանի Պ. Սևակի փողոցում` Սրտաբանական հիվանդանոցի դիմաց զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ՝ տարբեր տ/չ 106 փամփուշտներ, նռնակ և ինքնաձիգի պահունակ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: