ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել

Հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:
Նույն օրը, ժամը 03.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով (բութ մասով) հարվածել է 1959 թ. ծնված Հրայր Հ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 04.10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: