Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Գողթ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: