ՆԳՆ Ոստիկանության ծառայողներն այցելել են «Զատիկ» կենտրոն
31.01.2025 16:31
Համակարգի լրատու
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողներն այցելել են Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։ Նրանք զրուցել են կենտրոնի սաների հետ, մասնակցել Բանակի օրվան նվիրված միջոցառմանը։ Ոստիկանները երեխաներին նվերներ են հանձնել։ Մանկավարժական կազմի հետ քննարկվել են համագործակցությունը սերտացնելու հնարավորությունները: Միջոցառման ավարտին ոստիկանության ծառայողները հուշակոթողի մոտ հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին։