Հրազենների առկայություն ստուգելիս՝ ապօրինի պահվող փամփուշտներ են հայտնաբերվել
20.04.2015 12:11
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ապրիլի 18-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 1959 թ. ծնված Լևոն Դ.-ին պատկանող «Վեպր», «ՏՕԶ», «Սայգա-ՄԿ» և «Մակարով» հրազենների առկայությունն ու պահման պայմանները ստուգելիս, տանը գտնվող երկաթյա պահարանում, հայտնաբերել են նաև 5.45 մմ տ/չ՝ 132, 7.62 մմ տ/չ՝ 14, «Պարաբելում» տիպի ատրճանակի՝ 8, «Կոլտ-Սմիտ-Վենսոն» տիպի ատրճանակի՝ 8 և «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տ/չ 3 փամփուշտ:
Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: