«Զինանոց-2015» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 12.40-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ նախկին ազատամարտիկ է և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հին համալիրի էստակադայի ձախ հատվածում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են եղել «OLYMPIC 6 MADE IN ITALY» գրառմամբ սև, թմբուկավոր ատրճանակ, նռնակ, 7.62 մմ տրամաչափի 52 գնդացրային փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 177 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 12.50-ին, 1990 թ. ծնված Գեղամ Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ծխագլանակ, «ՌԳՄ-2» տիպի վահանակ, տարբեր տրամաչափի 183 փամփուշտ և հայտարարել, որ դրանք հոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հայտնաբերել է իրենց նկուղում, որոնք պատկանել են հանգուցյալ հորը, ով զինամթերքը ձեռք է բերել Արցախյան ազատամարտի ընթացքում:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աշտարակ քաղաքի կիսահաղորդիչների գործարանների մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1 կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող, չգործող գործարանի պարսպի մոտից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է 1 հակատանկային, 3 հակահետևակային ական, հակատանկային ականի 2 պայթուցիչ, 23 մմ տրամաչափի 7 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, 1963 թ. ծնված Վարազդատ Վ.-ն կամավոր հանձնել է սվին դանակ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 154 փամփուշտ ու հայտարարել, որ զինամթերքը հայտնաբերել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, իր տան նկուղը վերադասավորելու ժամանակ, որը պատկանել է 1994 թ. Վարդենիսի շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված ընկերոջը:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 11.50-ին, 1973 թ. ծնված Գնել Ա.-ն կամավոր հանձնել է ՌԳ-5 տիպի ուսումնական նռնակ` զարկանային մեխանիզմով, 1 ճայթիչ, տարբեր տրամաչափի 176 փամփուշտ, 4 կտոր փամփշտաշղթա ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը, ով մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 14.40-ին, 1951 թ. ծնված Վաչիկ Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի 5.6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Սամվել Ե.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 118 փամփուշտ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Դավիթ Պ.-ն և կամավոր հանձնել երկփողանի, 16 տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 15.20-ին, 1981 թ. ծնված Նարեկ Հ.-ն կամավոր ներկայացրել է 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին և որ հրացանը հոկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հայտնաբերել է իրենց տան տանիքից:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին, 1952 թ. ծնված Արթուր Ս.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 27, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ և ԱԿ -74 ինքնաձիգի փամփշտատուփ, որը ձեռք է բերել 1990-ական թվականին Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: