ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ստուգման ժամանակ 26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

Ստուգման ժամանակ 26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում ծառայություն կատարելիս, տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու հիմքով, կանգնեցրել են «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ Հրազդան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը մեքենայի սրահի պահոցից պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ: Նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: