ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ, դանակ և կաթուցիչ է հայտնաբերվել

Տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ, դանակ և կաթուցիչ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին, ժամը 22.10-ին, Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: