Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակը
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Ավազան գյուղի բնակչի տան հարակից կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է ակոսափող ատրճանակ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
