1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

38-ամյա տղամարդու և 20-ամյա աղջկա խուզարկությամբ «Մակարով» ատրճանակներ են հայտնաբերվել․ ՔՈԳՎ բացահայտումները

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի բնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը: Պատահական չէ, որ իրավապահ մարմինները մշտական ուշադրության կենտրոնում են պահում այս գործը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների վերջին բացահայտումներն էլ, անկասկած, ունեցան նաև կանխարգելիչ նշանակություն:
Ապրիլի 2-ին բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Երևանի Ավան վարչական շրջանի բնակիչ 38-ամյա տղամարդը ապօրինի պահում և կրում է զենք-զինամթերք: Տվյալն իրացվեց Կենտրոնականի համայնքային ոստիկանների հետ համատեղ:
Նույն օրը՝ ժամը 23.45-ին, տղամարդը հայտնաբերվեց Երևանի Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկի մոտ` «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայում: 38-ամյա տղամարդը, վարորդը և էլի մեկ ուղևոր զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեցին և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կենտրոնական բաժին:
38-ամյա ավանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և ծալովի դանակ:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած նույնաբովանդակ մի օպերատիվ տեղեկություն էլ իրացրել էին Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների հետ:

Մարտի 27-ին՝ ժամը 19.35-ին, մայրաքաղաքի 16-րդ թաղամասի բակերից մեկում, ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել էին 25-ամյա երիտասարդն ու իր 20-ամյա նշանածը և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել Մաշտոցի բաժին:
20-ամյա աղջկա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ և կանեփանման զանգված, իսկ 25-ամյա երիտասարդի մոտ կար մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երկու դեպքով էլ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: