ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում զենք-զինամթերք էր ներկայացրել

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 21.00-ին բաժին դիմած քաղաքացին կամավոր հանձնել է գործարանային արտադրության «Մոսին» հրացան, 7,62 մմ տրամաչափի 1 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ։ Հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իր տան կտուրում։ Ըստ քաղաքացու՝ այն պատկանել է հանգուցյալ հորեղբորը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: