Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման ատրճանակ, 2 փամփուշտ, ատրճանակի 2 դետալ և դանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: