ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

48-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

48-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիրի մարզի Արևշատ գյուղում բնակվող 48-ամյա տղամարդը Վարդենիսում գտնվող հայրական տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննության ընթացքում 48-ամյա տղամարդը անասնագոմից իրավապահներին է ներկայացրել 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 22 փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: