Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
![Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել](/timthumb?src=/resources/police/img/news/big/1738840563-6953.jpeg&q=75&w=780&wm=1)
Փետրվարի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք:
Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» տիպի որսորդական ողորկափող հրացան և «Մակարովի» նմանվող օդաճնշիչ ատրճանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: