1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի խնդիրը ոստիկանության համար արդիական է միշտ

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա:
Տպավորիչ էին Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի սեպտեմբերի 4-ի արդյունքները:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի երեկոյան Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմից զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Ոսկեհատ գյուղի սկզբնամասի կիսակառույց շենքում: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով զենք և զինամթերք` 3 ինքնաձիգ, 1 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 2 հրացան, «ԻԺ» տիպի կարճեցված փողով 3 հրացան, 1 ռադիոսարքավորում, ինքնաձիգի 5 փամփշտատուփ, 3 տրոտիլային պայթաղյուս, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն նռնակի մետաղական 2 իրան, «Ֆ1» տիպի 2 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, ուսումնական 2 նռնակ, գնդացրի 114 և ինքնաձիգի 1200 փամփուշտ և այլ ռազմամթերք:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան տրամաբանական ավարտին հասավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. 1-02 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Քաջազնունու փողոցի ավտոտնակների մոտ թողել է ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սպորտային պայուսակ, որի մեջ կար պահեստատուփով մեկ ինքնաձիգ:
Նույն օրը ոստիկանություն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Դալմայի այգիների էլեկտրասյան մոտ պատերազմից բերված զենք է թողել: Մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային չորս տոպրակ, որոնցում կային պայթուցիչներով 2 նռնակ, ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ, կարճ փողով որսորդական հրացան, ողորկափող հրացան և ինքնաշեն նետահար՝ արբալետ:
Ոստիկանները նաև հայտնաբերում ու առգրավում են ապօրինի զենքեր, բայց նման դեպքերում, հիշեցնենք, որ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:
Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհին ծառայող պարեկները լուսային սարքերի անսարքության համար կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի 44-ամյա ուղևորի ոտքերի տակ ակնհայտ երևացել է հրացան: Նա հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ որսորդական հրացան, որի համար վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված հրացանները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Այս դեպքով հանգամանքները պարզվում են:
Իսկ որպեսզի գործը նախաքննության չհասնի` կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: