ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.15-ին, խուզարկել են Իջևան քաղաքի մի բնակչի տունը և կից շինությունները։ Խուզարկության ընթացքում տղամարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, նույն տրամաչափի փամփուշտներ և 40 սմ երկարությամբ շեղբով դանակ՝ պատյանով։ Տանտերը հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ հորը։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: