Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին
08.04.2025 11:31
Զենք-զինամթերքի առգրավում

Ապրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: