1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք և Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք-զինամթերք և թմրամիջոցներ։
Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։
Փետրվարի 4-ին, դատարանի որոշմամբ Քննչական կոմիտեի ծառայողները, քրեական ոստիկաների և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ 11 անձանց բնակության վայրերում կատարեցին խուզարկություններ։
Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց նռնակ և փամփուշտներ, Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը՝ թմբուկավոր ատրճանակ, դեղնականաչավուն զանգված և կանեփի սերմ, Ծաղկունքի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը՝ կանեփի 22 ցողուն՝ մոտ երկու կիլոգրամ քաշով, կանեփի սերմ, 620 գրամ կանեփի նմանվող զանգված, նաև՝ ավելի քան 11 կիլոգրամ չորացված-մանրացված զանգվածներով լցված 32 տարա, իսկ Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։